Home / Հայաստան / Խանջյանի գետնանցումի մոտ վթարի հետևանքով 4-ամյա երեխա է տուժել

Խանջյանի գետնանցումի մոտ վթարի հետևանքով 4-ամյա երեխա է տուժել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.45-ին, Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող գետնանցումի սկզբնամասում իրար են բախվել «Օպել-Վեկտրա», «Ֆոլքսվագեն»  և  «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության պաշտոնական կայքի փոխանցմամբ` «Մերսեդես-Բենց»-ի 4-ամյա ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: