Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում աշխատանքից ազատվել են Ներքին գործերի նախարարության 8 աշխատակիցներ, որոնց թվում են ստորաբաժանումների ղեկավարներ, ովքեր «թույլ են տվել ձերբակալվածի մահը»:
Նոյեմբերի 19-ին Օրենբուրգի ոստիկանական բաժանմունքում մահացել էր տեղի բնակիչ, ազգությամբ հայ 34-ամյա տղամարդ, ում բերման էին ենթարկել գողության կասկածանքով:
Պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով չորս ոստիկանների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:
Ինչպես հաղորդում է fontanka.ru-ն, դատաբժշկական քննությունը ցույց է տվել, որ հայ տղամարդու մահը քրեական բնույթ ունի, որից հետո ՔրՕր-ի 105 հոդվածով (սպանություն) քրեական գործ էր հարուցվել: