Լոնդոնի կենտրոնական հատվածում գտնվող Դալվիչի այգուց գողացել են մոդեռնիզմի դարաշրջանի հայտնի բրիտանացի քանդակագործ Բարբարա Հեփվորթի աշխատանքներից մեկը: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
«Երկու մարմին» քանդակը անհետացել է այգուց դեկտեմբերի 20-ի գիշերը: Հաղորդվում է, որ առավոտյան այգին բացելուց հետո պահակները նկատել են, որ արվեստի գործը կտրվել է պատվանդանից:
Քանդակը ապահովագրված է եղել այգու տնօրինության կողմից 783 հազար դոլարի չափով: Անկախ փորձագետի գնահատականով, քանդակի արժեքը շուկայում կարող է հասնել մինչև 1 մլն դոլարի, հայտնում է РБК-ն: