հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Արտամուսնական երեխային որդեգրման են տվել` սպանությունից խուսափելու համար

Արտամուսնական երեխային որդեգրման են տվել` սպանությունից խուսափելու համար

Բրիտանական դատարանն աննախադեպ որոշում է կայացրել` թույլ տալ երեխա որդեգրել նրան «պատվի սպանության» զոհ դառնալու վտանգից ազատելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Խնդիրն այն է, որ մահմեդական աղջիկը, կապվելով ամուսնացած տղամարդու հետ, հղիացել էր: Նրան հաջողվել է բավական երկար ժամանակ թաքցնել հղիությունը, իսկ վերջին ամիսներին նա տեղափոխվել էր ապրելու մեկ այլ վայր, ավանդապաշտ մահմեդական հոր մոտ կասկած չհարուցելու համար:

Եթե չամուսնացած մահմեդական կնոջ հայրն իմանար, որ նա արտամուսնական երեխա է ունեցել, կարող էր սպանել թե երեխային, թե իր դստերը:

Այդպիսով դատավորները վճռել են երեխային որդեգրման տալ մեկ այլ մահմեդական ընտանիքի` իր իսկ անվտանգության համար:

Սա առաջին անգամ է, երբ բրիտանական դատարանը թույլ է տալիս երեխա որդեգրել սպանությունից խուսափելու նպատակով:

Երեխայի տատիկը պատմել է ոստիկանությանը, որ եթե իր ամուսինն իմանա կատարվածի մասին, «կսպանի թե երեխային, թե մորը և թե իրեն»:

Վկայություն տված բոլոր անձանց անունները գաղտնի են պահվել, որպեսզի երեխան երբևէ պոտենցիալ մարդասպան պապիկին չճանաչի, ով մինչև այժմ գաղափար չունի այն մասին, որ իր դուստրը երբևէ հղի է եղել: