Home / Հայաստան / Երիտասարդը չկարողացավ առևանգել մեքենան և մնաց մեջը` երաժշտություն լսելու

Երիտասարդը չկարողացավ առևանգել մեքենան և մնաց մեջը` երաժշտություն լսելու

Ոստիկանները Մոսկվայում ձերբակալել են երիտասարդի, ով փորձել է առևանգել ավտոկանգառում կայանած մեքենան, սակայն քանի որ նրան չի հաջողվել շարժիչը գործի դնել, մնացել է մեքենայի մեջ երաժշտություն լսելու:

Երեկոյան թաղամասային պարեկները նկատել են կոտրված ապակիով մեքենան, որի մեջ երիտասարդ է նստած եղել:

Փաստաթղթերի ստուգումից հետո երիտասարդը խոստովանել է, որ փորձել է մեքենան առևանգել, սակայն դա իրեն չի հաջողվել: Մեքենայի տիրուհին այդ պահին հանգստանում էր իր տանը, որի պատուհանների տակ և կայանած էր տրանսպորտայիյն միջոցը: