Թուրքիան հետ է կանչել Փարիզում գտնվող իր դեսպանին այն բանից հետո, երբ այսօր Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հայտնում է Today’s Zaman-ը:
Թուրք դեսպան Թահսին Բուրջուօղլուն խորհրդակցությունների համար Անկարա է կանչվել անորոշ ժամանակով:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան սպառնացել էր Ֆրանսիայի հետ խզել դիվանագիտական հարաբերությունները և տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում:
Հիշեցնենք, որ մոտ երկու ժամ առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: