Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սկսել է 2012 թվականի բյուջեի մսխումը նախընտրական կաշառքի տեսքով, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։
Թերթը նշում է, որ ամիսներ առաջ ՀՀ Կրթության և գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել է, որպեսզի բյուջեի հատկացումները կրթության ոլորտում ավելացվեն՝ ուսանողների կրթաթոշակները բարձրացնելու մասով, իսկ ՀՀ վարչապետը համաձայնել է:
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական բյուջեից 60 միլիոն դրամ է հատկացվելու կարիքավոր ուսանողների կրթաթոշակը գալիք տարվա մեջ ավելացնելու համար։
Թերթը ընդգծում է, որ սա «ոչ թե շարունակական գործընթաց է, այլ սովորական նախընտրական կաշառք է, որը բաժանվելու է երիտասարդներին մոտակա մի քանի ամսվա շրջանակներում»։