Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում մասնագետները վիրահատության ժամանակ 76-ամյա թոշակառու կնոջ ստամոքսից 25 տարվա վաղեմություն ունեցող գրող գրիչ են հանել: Տարեց կինը դիմել էր բժիշկներին այն բանից հետո, երբ որովայնի շրջանում սուր ցավեր էին սկսվել, բացի դա, կտրուկ սկսել էր քաշը կորցնել, հայտնում է LifeNews.ru-ն:
Հետազոտության ընթացքում բժիշկները հիվանդի օրգանիզմում սովորական գրիչ հիշեցնող առարկա էին հայտնաբերել: Օտարածին մարմինը ներքին օրգանների բորբոքում էր առաջացրել, որը լրջորեն սպառնում էր նրա առողջությանը:
Վիրահատական միջամտությունը բարեհաջող է ընթացել, որից հետո կնոջը հարցաքննել են պարզելու համար, թե ինչպես է առարկան նրա ստամոքսում հայտնվել:
Բրիտանուհին հիշել է, որ 25 տարի առաջ պատահմամբ կուլ է տվել այն գրիչը, որի օգնությամբ փորձում էր ինքնուրույն իր նշիկները ստուգել:
Կինը պատմել է, որ կանգնած է եղել աստիճանների վրա` ստուգելով կոկորդը, իսկ մյուս ձեռքում հայելի է եղել: Ինչ-որ պահի նա սայթաքել է, ընկել, իսկ գրիչը ուղիղ կերպակրափողով ներս է գնացել:
Տուժածը շտապել է հիվանդանոց, սակայն ստուգումները ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել և նրան բաց են թողեկ առանց բուժման` չհավատալով նրա պատմությանը: Շուտով կինը ինքն էլ բարեհաջող կերպով մոռացել է այդ մասին:
«Մեզ ամենաշատը ապշեցրել է այն, որ գրիչը նախկինի պես գրում է»,- պատմել է հիվանդանոցի աշխատակիցը: