flagburningworld.com կայքում յուրաքանչյուր ոք կարող է վառել ցանկացած երկրի դրոշ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը և ուշագրավ համարում այն փաստը, որ աշխարհի տասնյակ երկրների շարքում տվյալ կայքի այցելուներն ամենաշատն այրել են երեք երկրների դրոշներ՝ Ադրբեջանինը՝ 272 հազար 028 անգամ, Թուրքիայինը՝ 257 հագար 840 անգամ և Հայաստանինը` 230 հազար 048 անգամ:
«Այսինքն, մինչ այլ մարդիկ այդ կայք են մտնում զուտ հետաքրքրության համար, մենք, ադրբեջանցիները և թուրքերն այդ կայքում լուրջ ճակատամարտեր են ունենում։ Ի դեպ, երեկվա ընթացքում ամենաշատը վառել էին Հայաստանի դրոշը, ինչը թերևս կարելի է կապել Ֆրանսիայի խորհրդարանում Ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն դատապարտող օրենքի ընդունմամբ», – գրում է թերթը։