ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Գլորիա Ֆուդ Կո» ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գլորիա Ֆուդ Կո» ընկերության տնօրենը 2008թ. հոկտեմբերին դուրս գրված ժամկետանց ապրանքների ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու դիտավորությամբ այդ ամսվա համար հարկային մարմնին ԱԱՀ հաշվարկ չի ներկայացրել:
Ըստ այդմ խախտվել է «Ավելացրած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները եւ պետական բյուջե չի վճարվել ավելի քան 4 մլն. դրամ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար, հայտնում է ՀՀ Դատախազության մամուլի ծառայությունը: