Այս գիշեր Մասիս քաղաքի իր տանը մահացել է 25-ամյա Էրիկ Քալաշյանը, ում դիակը` կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքների հետքերով, տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Մասիս քաղաքի ոստիկանության բաժնի պետ Համլետ Ղամբարյանը, դեպքը տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանության արդյունքում՝ ելնելով ընտանեկան պայմաններից:
Հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ Քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), կատարվում է նախաքննություն:
Համլետ Ղամբարյանի խոսքով` այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան, հանգամանքները պարզվում են:
Համաձայն նախնական վարկածի` ընտանեկան վեճի արդյունքում ծագած անախորժության ժամանակ Էրիկ Քալաշյանը սպանվել է մոր կամ եղբոր կողմից: