Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ կոչ է արել Թուրքիայի դեսպաններին զրուցել աշխարհի տարբեր վայրերում բնակվող ամեն մի հայի հետ և պատմել նրանց հայերի և թուրքերի միջև դարավոր եղբայրության և համագոյակցության մասին, ինչպես նաև գաղութատերերի սադրանքների մասին, այդ թվում Ֆրանսիայի, որը փորձում է բաժանել երկու համայնքներին: Այս մասին հաղորդում է Today’s Zaman-ը:
«Մենք կգնանք և կխոսենք ամեն մի հայի հետ այն 10 դարերի մասին, որի ընթացքում մենք խաղաղությամբ ապրել ենք նրանց հետ, մենք նրանց կպատմենք, թե ինչպես էին մեզ տրամադրում միմյանց դեմ գաղութատերերը, այդ թվում` Ֆրանսիան», – ասել է Դավութօղլուն` մեղադրելով արտաքին ուժերին միջամտության մեջ, որի պատճառով 20-րդ դարի առաջի կեսին տարաձայնություններ առաջացան թուրքերի և հայերի միջև: