Իրանի շուրջ իրադարձությունները չեն անդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա, քանի որ Իրանը հիմնախնդրի կարգավորման հարցում ազդեցիկ խաղացող չէ: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Ռուսլան Շամգունովը:
Փորձագետի խոսքով` Իրանի հետ կապված իրավիճակը անփոփոխ կմնա:
«Կարծում եմ, որ ամեն ինչ կշարունակվի նույն հունով ընթանալ, ինչ մենք տեսնում ենք այսօր: Իրանը քննադատության կենթարկվի միջուկային ծրագրի համար, նրա վրա ճնշում կգործադրվի, հնարավոր է`անգամ պատժամիջոցներ կիրառվեն, որին ոչ բոլորը կհետևեն: Իրանն, իր հերթին, իր դիրքերը կպաշտպանի` միջուկային օբյեկտների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցում ինչ-որ զիջումների գնալու պատրաստակամություն հայտնելով: Բեկումնային փոփոխություններ չեն լինի, եթե, իհարկե, Օբաման չորոշի, որ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար իրեն չի խանգարի փոքրիկ հաղթական պատերազմը: Բայց այդ տարբերակին ես այնքան էլ չեմ հավատում, քանի որ Իրանը Իրաք չէ, և այս պատերազմի արձագանքը բոլորովին այլ կլինի: Ամեն դեպքում, ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի վրա իրանյան պատերազմը չի անդրադառնա, քանի որ Իրանը հիմնախնդրի կարգավորման հարցում ազդեցիկ խաղացող չէ»,- հայտարարել է Շամգունովը: