Բրազիլական Սան-Պաուլու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել երկու տուն կողոպտած մերկ տղամարդու: Հանցագործը գողացել է հագուստ, կոշիկ, էլեկտրոնային սարքավորում, ինչպես նաև ավանդական սուրբծննդյան «պանետոն» թխվածք, հայտնում է lenta.ru-ն:
Երկու կողոպուտներն էլ իրականացվել են դեկտեմբերի 24-ի երեկոյան: Մերկ տղամարդուն (հայտնի չէ մերկ լինելու պատճառը) ձերբակալել են թարմ հետքերով, երբ նա փորձում էր թաքնվել առևանգած մեքենայով:
Ավելի ուշ պարզվել է, որ հանցագործը բանտում պատժաժամկետ էր կրում: Սուրբ Ծնունդի նախօրեին նրան տուն էին ուղարկել լավ պահվածքի համար: Բերման ենթարկվելուց հետո տղամարդը հայտարարել է, որ ինքն ամաչում է իր արարքի համար և կցանկանար ներողություն խնդրել հարազատներից: Թե ինչ պատիժ է սպառնում բրազիլացուն, հայտնի չէ: