Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ռուսաստանի հարցերով փորձագետ Տոմա Գոմարը կարծում է, որ Ռուսաստանում սկսված բողոքի ալիքը սոցիոլոգիական առումով խիստ տարբերվում է «արաբական գարնանից»:
«Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ցուցարարները գործազուրկ և աշխատանք գտնելու հույսը կորցրած երիտասարդներ չեն, նրանք հիմնականում միջին դասի ներկայացուցիչներ են` 30-40 տարեկան, որոնց կենսապայմանները Պուտինի պաշտոնավարման ընթացքում բարելավվել են: Սակայն նրանք մինչև կոկորդը կուշտ են օլիգարխներից և վրդովված են սեպտեմբերյան գործարքից և Վլադիմիր Պուտինի ծրագրված վերադարձից»,- ֆրանսիական Liberation պարբերականի հետ զրույցում նշել է փորձագետը:
Գոմարի խոսքով` ներկայումս Պուտինի խնդիրը ոչ թե հարաբերություններն են հասարակական կարծիքի հետ, այլ երկրի քաղաքական և տնտեսական վերնախավի հետ»: «Նա իրեն ներկայացնում էր որպես ռեժիմի «ալֆա-որձ»: Այժմ կասկածամտությամբ են լցվել նաև իշխող օլիգարխները: Օլիգարխներն այժմ իրենք իրենց հարցնում են` արդյոք նա կկարողա պահպանել իշխանությունը: Այլևս ոչ ոք չի մտածում, որ նա կկարողանա պահպանել իշխանությունը մինչ 2024 թվականը, անգամ եթե վերընտրվի մարտին: Անգամ այն, որ նրան կարող է երկրորդ փուլ սպառնալ, խաթարում է նրա ուժի նկատմամբ հավատը և խորացնում է տարակուսանքը:
Փորձագետների կարծիքները առավել բաց համակարգին հարմարվելու նրա ունակության վերաբերյալ կիսվում են: Սակայն ոչ ոք չի հավատում անցյալ շաբաթ Մեդվեդևի կողմից առաջարկված և բողոքի շարժումը կանխելու նպատակով արված բարեփոխումներին: Իսկական բացվածության հանգեցրած միակ միջոցը հեռուստատեսության լիբերալացումն է: Նա էլ հենց ամենավտանգավորն է: Մինչ այժմ Կրեմլին հաջողվում էր խանգարել խոշոր ԶԼՄ-ներին չափից շատ ակտիվ լուսաբանել ցույցերը, որի էպիկենտրոնը մնում է համացանցը: Իսկ եթե հեռուստատեսության լիբերալացում տեղի ունենա. շատ շուտով կարող է շղթայական ռեակցիա սկսվել»,- վստահ է Գոմարը: