Երեկ Էրեբունու վարչական շրջանի Գաջի գործարանի հարևանությամբ գտնվող «Աղի լճում» հայտնաբերվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ մեքենայի տիրոջ` 40-ամյա ձեռներեց Գարիկ Կիրակոսյանի դիակը, «Առավոտ» օրաթերթին հաղորդել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Կիրակոսյանի գլխի մասում վնասվածք է եղել, իսկ մարմնի վրա` դանակի բազմաթիվ հարվածներ:
Կիրակոսյանն ուներ «Վիվարո» բուքմեյքերական կենտրոն: Նա տանից դուրս էր եկել դեկտեմբերի 22-ին և չէր վերադարձել, իսկ 23-ից փնտրվում էր որպես անհայտ կորած:
Վերջինս ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, բնակվում է Վարդանանց 22 հասցեում: Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: