Եգիպտական դատարանի որոշմամբ` այսուհետ արգելվում է ստուգել զինվորական բանտերի կին-կալանավորների կուսությունը: Նման որոշման համար հիմք է հանդիսացել Սամիրա Իբրահիմի գործը, ով դատական հայց էր ներկայացրել եգիպտական բանակի դեմ:
Նրան ստիպել էին կուսության ստուգում անցնել այն բանից հետո, երբ նա ձերբակալվել էր մարտին Թահրիր հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո: Իրավապաշտպանների խոսքով` նման պրակտիկան լայնորեն կիրառվում է եգիպտացի զինվորականների կողմից որպես պատիժ: