Չիլիի 13 բնակիչներ (11 կին և երկու տղամարդ) այրվածքներ են ստացել ավանդական լատինաամերիկյան չուրոս ուտելիքը ըստ տեղականLa Terceraպարբերականի հրապարակած բաղադրատոմսի պատրաստելիս:
Associated Press գործակալության փոխանցմամբ` 13 տուժածների հայցերը քննող
Չիլիի Գերագույն դատարանը վճռել է, որ պարբերականը պետք է 125 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարի այրվածքներից տուժած ընթերցողներին:
La Tercera պարբերականում հայտնված չուրոսի բաղադրատոմսի հրապարակումից հետո մարդիկ այրվածքներով հիվանդանոցում են հայտնվել:
Գործը քննող դատարանը եզրակացրել է, որ պարբերականի խմբագրությունը բաղադրատոմսի հրապարակումից առաջ բոլոր անհրաժեշտ ստուգումները չի անցկացրել: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ եթե հստակ հետևես բաղադրատոմսին, մեծ է հավանականությունը, որ նշված ջերմաստիճան ունեցող բուսական յուղի մեջ իջեցված խմորը կարող է պայթել, և պատրաստողը կարող է այրվածք ստանալ: