Home / Հայաստան / Հայերը հային առևանգել և կտտանքների են ենթարկել բարի մնացորդը չվճարելու համար

Հայերը հային առևանգել և կտտանքների են ենթարկել բարի մնացորդը չվճարելու համար

Նիժնի Նովգորոդ քաղաքի դատարանի առջև կկանգնեն երեք հայեր, որոնք մեղադրվում են իրենց հայրենակցի նկատմամբ մի շարք հանցագործություններ, այդ թվում` առևանգում իրականացնելու մեջ:

Ըստ հետաքննության` 2011թ. հուլիսի 3-ի գիշերը 29-37 տարեկան 3 հայեր իրենցից մեկին պատկանող Վազ 21140 մեքենայով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տարել են անտառային տարածք: Այնտեղ ծեծի են ենթարկել նրան, այնուհետև, կապկպելով, տեղափոխել են մեկ այլ վայր` երկար ժամանակ անազատության մեջ պահելով: Ավելի ուշ տուժածին տեղափոխել են բնակարան, որտեղ նա մնացել է մինչ իրավապահների ժամանումը, որոնց կանչել է տուժածի քաղաքացիական կնոջ ծանոթը:

Տուժածն ավելի վաղ աշխատել է որպես բարմեն մեղադրյալների մեկին պատկանող բարում և, ըստ նրանց, չի վերադարձրել անհրաժեշտ մնացորդը, ինչն էլ կատարված հանցագործությունների պատճառ է հանդիսացել: