Չորեքշաբթի Երուսաղեմում` Հոլոքոստի Յադ վա-Շեմ ազգային հուշահամալիրում ազգությամբ հայ, ֆրանսաբնակ Ժորժ Դիլսիզյանը և նրա որդին` Անդրե Գուստավ Դիլսիզյանը հետմահու կպարգևատրվեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեա ազգին նացիստական ուժերից փրկելու համար:
Անդրե Գուստավի դուստր Լիլիան դե Տոլեդոն կընդունի շքանշանն ու պատվոգիրը հոր և պապիկի անունից:
Միջոցառմանը ներկա կգտնվեն հրեաների կողմից «Ազգերի մեջ ամենաարդարը» շքանշանի արժանացած հերոսների ընտանիքի անդամներն ու հարազատները, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները:
Ժորժ Դիլսիզյանը ծնվել է Հայաստանում և 19-րդ դարի սկզբում գաղթել Ֆրանսիա, որտեղ էլ ծնվել են նրա 13 երեխաները:
Նրա որդին` Անդրե Գուստավը ամուսնացել է Թուրքիայից գաղթած հրեաների դստեր Լիա Ալբոուայի հետ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ժորժ Դիլսիզյանը և նրա որդին մեծապես օգնել են Լիա Ալբոուայի գերդաստանին, և, սեփական անվտանգությունը վտանգելով, փրկել նացիստական ուժերից: