Դեկտեմբերի 29-ի ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները անցանելի են:
Գիշերվա սաստիկ բուքից հետո դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց, հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը և հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: