Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում երեկ վիրավորված ՊԲ 19-ամյա ժամկետային զինծառայող Գևորգ Էդիկի Եղիազարյանը շտապ ԼՂՀ-ից ուղղաթիթռով Երևան է տեղափոխվել: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով` Գևորգ Եղիազարյանն այս պահին գտնվում է Մուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում՝ բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Եղիազարյանը վիրավորվել էր Հյուսիսարևելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, կատարվում է նախաքննություն: