Գիտնականներն աշխարհը կենսաբանական աղետի վտանգի առջև են կանգնեցրել, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Հոլանդիայում մասնագետները թռչնագրիպի հարուցիչի փորձարկման ժամանակ այնպիսի վիրուս են ստեղծել, որն ի վիճակի է վերացնել տասնյակ և անգամ հարյուր միլիոնավոր մարդկանց, հայտնում է The New York Times-ը:
Պարբերականը մտավախություն ունի, որ հայտնաբերված վիրուսը պատշաճ անվտանգության մեջ չի պահվի կամ կարող է ահաբեկիչների ձեռքերում հայտնվել: Հաշվի առնելով հնարավոր վտանգները` ամերիկյան կառավարությունն արդեն իսկ կոչ է արել փորձագետներին չհրապարակել իրենց գիտական աշխատանքների մանրամասները: