Աթենքի Ազգային պատկերասրահից հունվարի 9-ի գիշերը երկու կտավ է անհետացել, որոնցից մեկը պատկանում է աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի վրձնին:
Ոստիկանության տվյալներով` գիշերը, ժամը 4:52-ին ազդանշանն աշխատել է: Թանգարանում գտնվող պահակը հայտնաբերել է շենքից դուրս վազող տղամարդուն: Դրանից հետո նա զննել է սրահները և հայտնաբերել երկու կտավների կորուստը:
Գողը մտադիր է եղել նաև երրորդ նկարն իր հետ տանել, սակայն շտապողականության մեջ չի հասցրել կտրել և հանել այն շրջանակից: Հետաքննությունը պարզել է, որ հանցագործը ներխուժել է թանգարանի հետին կողմի պատշգամբից:
Նախնական տվյալներով` գողացված կտավների արժեքը շատ բարձր է: Ազգային պատկերասրահի կատալոգի համաձայն, այնտեղ Պիկասոյի միայն մեկ նկար կա` «Կնոջ գլուխը», որը ստեղծվել է 1939 թվականին:
Նշենք, ոչ ներկայումս Պիկասոն հանդիսանում է աշխարհի ամենաթանկ նկարիչը: