Ռուսաստանյան «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի մաս կազմող ТНТ հեռուստաալիքը ձեռք է բերել Comedy Club Production (CCP) ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 75 տոկոս մինուս մեկ բաժնետոմսը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
ТНТ-ն ձեռք է բերել CCP-ի արտադրած ողջ արխիվի իրավունքները, ինչպես նաև լիազորվել է նոր ծրագրեր ստեղծել:
CCP-ի հիմնադիր և պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը հայտարարել է, որ իր ընկերությունն ու ТНТ-ն «դեռ երկար պիտի աշխատեն միասին»:
Գործարքի արժեքը չի հրապարակվում: Ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Comedy Club Production ընկերության հիմնական փաթեթը կարող է վաճառվել ռուսաստանյան շուկայի համար աննախադեպ գնով` 450 մլն դոլարով:
2007 թվականին հիմնադրված Comedy Club Production-ը համարվում է ТНТ-ի հաղորդումների հիմնական մատակարարը: Ընկերությունը ТНТ-ի համար ստեղծում է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Наша Russia», «Убойная сила», «Дом-2», ինչպես նաև «Ունիվեր» և «Ինտերններ» սերիալները: