Home / Հայաստան / Փո՞ղ է պետք` դիմիր նախագահին. ուղեցույց Երևանի փողոցներում

Փո՞ղ է պետք` դիմիր նախագահին. ուղեցույց Երևանի փողոցներում

Յուրաքանչյուր մարդ, անհատ, որը իրեն համարում է արժանավայել անձնավորություն, պետք է ապրելու համար անհրաժեշտ գումար պահանջի ուղիղ այն Պետության դրամի արտադրության ապարատից, որտեղ որ ապրում է:

Այս բովանդակությամբ պատճենահանած ձեռագիր թռուցիկները կարելի էր տեսնել հունվարի 9-ին տոներից արթնացող Երևանի կենտրոնում: Տեքստի անհայտ հեղինակը/հեղինակներն առաջարկում են նշված գումարի համար համապատասխան դիմում գրել երկրի նախագահին և ներկայացնում փաստաթղթի ձևը.

«Դիմում

Ինձ ապրելու համար անհրաժեշտ է ամեն ամիս ստանալ (պահանջվող դրամական գումարի չափը) դրամ` ուղիղ Պետական (Հայկական, Թուրքական, Ադրբեջանական և այլն) դրամի արտադրության ապարատից (սարքավորումից):

Ընդ որում, բացարձակապես նշանակություն չունի` այդ մարդը որևէ կազմակերպությունում աշխատում է, թե ոչ:

Իսկ ամսական դրամական գումարի չափի փոփոխման պահանջմունքի դեպքում, եթե մարդը կարիք է զգում ստանալու ավելի կամ պակաս (եթե դրա կարիքը չկա), նա դարձյալ պետք է Դիմումով դիմի ուղիղ իր Պետության դրամի արտադրության ապարատին` գրելով վերը նշված դիմումի նման` ուղղված իր Պետության նախագահին:

Այսինքն ամեն մարդ պետք է ստանա այնքան դրամական գումար ամսական (ուղիղ համապատասխան Պետության դրամի արտադրության ապարատից), որքան ցանկանում է»: