Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթայի Մանկապատանեկան ֆուտբոլի լիգայի կողմից կազմակերպված հանդիպումն ընդհատվել է այն բանից հետո, երբ ֆուտբոլիստներից մեկի երկրպագու հայրը հարձակվել է 17-ամյա մրցավարի վրա, հաղորդում է Sportinfo.kz-ն:
Հանդիպումն անցկացվում էր «Ձմեռային արձակուրդներ-2012» մրցաշարի շրջանակներում: Խաղին մասնակցում էին «Ժենիս» և «Կայրաթ» թիմերը, որի խաղացողները 1999 թվականին ծնված դեռահասներ են:
Խաղն ընդատվել է «Կայրաթի» խաղացողներից մեկի հոր պատճառով, ով առաջին խաղակեսի ողջ ընթացքում կոպիտ և ագրեսիվ ձևով իր դժգոհությունն է արտահայտել մրցավարի որոշումների նկատմամբ»: Ընդմիջման ընթացքում նա հարձակվել է մրցավարի վրա և ծեծի ենթարկել նրան:
Մրցաշարի կազմակերպիչները որոշել են դադարեցնել խաղը, իսկ «Կայրաթին» տեխնիկական պարտություն են գրանցել: Միջադեպը առաջիկայում կքննարկվի Ալմաթայի Ֆուտբոլային ֆեդերացիայի կողմից: