Home / Հայաստան / Երևանում վաղը տեղումներ չեն սպասվում

Երևանում վաղը տեղումներ չեն սպասվում

Հունվարի 11-ին հանրապետության  ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, սակայն հնարավոր է բուք` քամու ուժգնությունը 15-20մ/վրկ, և ցածր տեսանելիություն: Այս մասին տեղեկացնում է Meteo-TV-ն:

Ավելի վաղ Տրանսպորտի և կապի նախարարությունը հաղորդել էր, որ ձյուն է տեղում և սաստիկ քամի է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի առանձին վայրերում: Գիշերվա սաստիկ բուքից հետո ձյան բերվածքների պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը: Կատարվում են մաքրման աշխատանքներ:

Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան:

Վաղը Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 15մ/վրկ, մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -1-3, ցերեկային ժամերին +3+5, երեկոյան -1+1: