Հայաստանում սխալ են ըմբռնում Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նախաձեռնությունը` կապելով այն հայկական լոբբիի գործունեության հետ: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով` դա Ֆրանսիայի «ինքնուրույն խաղն է», որը ցանկանում է Անկարային ավելի հեռացնել «եվրոպական գործերից»: Քաղաքագետը նշել է, որ Ֆրանսիային դուր չեն գալիս արաբական աշխարհում իր դերն ավելացնելու Թուրքիայի ձգտումները, քանի որ Ֆրանսիան ավանդաբար իր ազդեցությունն ունի այնտեղ:
Միաժամանակ Իսկանդարյանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը մարդասիրական բաղադրիչ ունի: