Ռուսաստանյան էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան հայտարարել է բեմից հեռանալու իր մտադրության մասին: Բացի դա, երգչուհին որոշել է տեղափոխվել Իտալիա, որտեղ հացի գործարան է գնել:
Ալեգրովան այժմ զբաղված է ոչ միայն հրաժեշտի համերգներով, այլ նաև իր մոսկովյան անշարժ գույքի վաճառքով: Պարզվում է, երգչուհին որոշել է արմատապես փոխել կյանքը: Շուտով նա կսկսի զբաղվել Տոսկանայում գնած իր գործարանի աշխատանքներով, գրում է «Твой день» թերթը:
Թերթի աղբյուրների հավաստմամբ` նոր գործարանի ձեռքբերումը հնարավոր է եղել իրականացնել միայն մոսկովյան անշարժ գույքի վաճառքի շնորհիվ: Սակայն Ալեգրովան որոշել է չսահմանափակվել միայն դրանով և վաճառում է նաև կահույքն ու մեքենաները: