Թուրքիայում լուծվել է երկրի ներկայիս ղեկավար Աբդուլա Գյուլի լիազորությունների ավարտի հետ կապված խնդիրը: Ինչպես հայտնում է 1news.az-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, սահմանադրական իրավունքի խորհրդարանական հանձնաժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ որոշում է կայացրել, համաձայն որի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի լիազորություններն ավարտվում են 2014 թվականին:
«Մենք այս հարցի մեջ ճշգրտում ենք մտցրել: Աբդուլա Գյուլի լիազորությունները 7 տարով են, և նա չի կարող վերընտրվել»,- ասել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Մուսթաֆա Շենթոփը:
Գյուլն ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում 2007 թվականին` Թուրքիայում անցկացված հանրաքվեից առաջ, այն ժամանակ, երբ նախագահը դեռ ընտրվում էր խորհրդարանի կողմից 7 տարով` առանց վերընտրվելու իրավունքի: Հանրաքվեի արդյունքում Սահմանադրության մեջ իրականացրած փոփոխություններից հետո նախագահը պետք է ընտրվի համազգային ընտրությունների արդյունքում` 5 տարի ժամկետով և մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ: Արդյունքում հասկանալի չէր որպես նախագահ Գյուլի լիազորությունների ավարտի վերաբերյալ հարցը:
Տվյալ որոշումը դեռևս պետք է վավերացվի Թուրքիայի խորհրդարանի կողմից: