Բրազիլիայի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Օզիաս Զիզին առաջարկել է արգելել հարսնացուներին եկեղեցի մտնել առանց ներքնազգեստի: Քաղաքական գործչի կարծիքով` աղջիկները պետք է հարգանք ցուցաբերեն կրոնական շինության նկատմամբ և գիտակցեն, որ նման վայրերում վայել չէ առանց անդրավարտիքի հայտնվել:
Զիզիի խոսքով` Բրազիլիայում շատ հարսնացուներ նախընտրում են խորանին մոտենալ առանց ներքնազգեստի, քանի որ դա լավ նախանշան են համարում: Աղջիկները հավատում են, որ հարսանեկան հագուստի տակ անդրավարտիքի բացակայությունը նրանց համար երկար և երջանիկ ամուսնական կյանք է խոստանում:
Զիզիի նախաձեռնությունը դեռևս կյանքի չի կոչվել, սակայն քաղաքական գործիչը հայտարարում է, որ եթե իր գաղափարը տարածում գտնի իր հայրենի Վիլա-Վելյա քաղաքի բնակիչների շրջանում, նա կփորձի ամեն ինչ անել առանց անդրավարտիքի պսակադրվելու արգելքին օրենքի ուժ հաղորդելու համար:
Միաժամանակ Զիզիի գաղափարը քննադատության է ենթարկել տեղի քահանան: Նա հայտարարել է. «Պարզապես անհեթեթություն է փորձել վերահսկողության տակ վերցնել այնպիսի հարց, ինչպիսին է ներքնազգոստ կրելը»: