Ալաբամայի և Կալիֆորնիայի համալսարանների աշխատակիցները վստահեցնում են, որ եթե մարդ երբեմն մարիխուանա է օգտագործում, այն շարունակական բացասական ազդեցություն չի ունենում թոքերի աշխատանքի վրա, այլ ընդհակառակը` լավացնում է այն:
Գիտնականները նման եզրակացության են հանգել` ուսումնասիրելով թմրանյութ և ծխախոտ օգտագործող 5000 մարդկանց:
20 տարիների ընթացքում գիտնականները մի քանի անգամ հետազոտել են փորձի մասնակիցների թոքերը: Պարզվել է, որ սովորական ծխողների առողջական վիճակը վատթարացել է, իսկ նրանց, ովքեր մարիխուանա են օգտագործել` ոչ (բացառություն են կազմել միայն թմրանյութը մեծ չափաբաժիններով օգտագործած մարդիկ):
Ելնելով փորձերի արդյունքներից` դոկտոր Ստեֆան Քըրթեզը փաստում է, որ մարիխուանայի չափավոր օգտագործումը ընդհանուր առմամբ անվտանգ է: Հարկ է նշել, որ միջինով հետազոտության մասնակիցները մարիխուանա են ծխել ամսական 2-3 անգամ, իսկ սովորական ծխողները` օրական 8 ծխախոտ:
Գիտնականները պարզել են նաև, որ սովորական հասուն տղամարդը մեկ վայրկյանում 4 լիտր օդ է շնչում: Իսկ երբեմն մարիխուանա օգտագործողները 4 լիտր և հավելյալ 50 միլիլիտր: Այսինքն, ըստ բժիշկների, թոքերի աշխատանքը լավացել է: