Սյունիքի մարզպետ և խոշոր հանքատեր Սուրեն Խաչատրյանից տուժած գործարարուհի Սիլվա Համբարձումյանը, որը բողոքարկել է իրեն ապտակելու գործը կարճելու դատախազության որոշումը, օրերս Իրանում նոր հանք է բացել՝ 70 աշխատատեղով, գրում է «Հրապարակը»:
Համբարձումյանի հանքը գտնվում է Շիրազ քաղաքի մերձակայքում։ «Հրապարակի» հետ զրույցում գործարարուհին ասել է, որ Սյունիքի մարզպետն այդպես էլ չի փորձել իր հետ հանդիպել դեպքից հետո, իսկ իր հանքի կորած գործիքի հետ կապված, որը, նրա հայտարարությամբ, տարել է Սուրեն Խաչատրյանը, նորություն չկա, գործը շարունակվում է։ «Վերջը էդ գործով դիմելու եմ Եվրադատարան՝ էս երկիրը լրիվ խայտառակ լինի», – թերթի հետ զրույցում ասել է Համբարձումյանը։