Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը անհամբեր սպասում է հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում կայանալիք 23-ամյա արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասի հետ մրցամարտին:
«Մոտենում է ինձ համար երկար սպասված մենամարտը: Օր օրի ավելանում է հաղթելու ձգտումս: Երկար եմ պատրաստվել, մեծ աշխատանք տարել նախորդ մարտերում թույլ տված սխալներս շտկելու ուղղությամբ: Չեմ թերագնահատում Ֆարիասի հնարավորությունները. նա ուժեղ մարզիկ է, դեռևս` անպարտ: Այսուհանդերձ, համոզված եմ` 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Մեծ նպատակ ունեմ կրկին վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հունվարի 14-ին դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է իր մամուլի ծառայությունը:
Նշենք, որ մրցամարտը ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: