Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումը, թե խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը կարող է վերադառնալ կոալիցիա, ընդամենը քարոզչական տեխնոլոգիա է, որով հանրության մեջ ամենատարբեր գաղափարների կամ մոտեցումների հետ կապված փորձում են առաջացնել խճճված իրավիճակ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կրթության և գիության նախկին նախարար, դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը:
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել կամ բացատրել, թե այս կամ այն հետազոտողը կամ քաղաքական վերլուծաբանն ու սոցիոլոգը ինչ ենթադրություններ, գաղափարներ, մոտեցումներ և կարծիքներ ունի Հայաստանի քաղաքական դաշտի հնարավոր զարգացումների մասին»,- ասել է Սեյրանյանը: