2011 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահի նստավայրի դարպասներին «ԳԱԶ 2410» մեքենայով հարվածած Վաչագան Իսոյանը դեկտեմբերի 27-ին կալանքից ազատ է արձակվել, իսկ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: «Հայկական ժամանակ» օրաթերթին ոստիկանությունից հայտնել են, որ դա տեղի է ունեցել «գործուն զղջման հիմքով»:
Թերթի թղթակցի հետ զրույցում Իսոյանի քույրը` Ռիտան, պատմել է հետևյալը. «Դեկտեմբերի 27-ին մեզ զանգեց քննիչը և ասաց, թե «լավ լուր ունեմ ձեզ համար, ամանորյա նվեր ունեք, Սերժ Սարգսյանը ձեր եղբորը ներում է շնորհել»»:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո Իսոյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով: