Չնայած ժամանակ առաջ ոստիկանությունը հայտարարեց, թե ձերբակալել է պաշտոնյաներին ու հարուստներին հետապնդող ավազակախմբին, մեծահարուստների տների նկատմամբ որսը շարունակվում է, գրում է «Հրապարակը»:
Թերթի տեղեկություններով` Նոր տարվա նախաշեմին գողերը մտել են «Բագրատ տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Բագրատ Նավոյանի տուն: Քանի որ նա ոսկեղենը բանկում է պահում, ոսկեղեն և գումար չեն տարել: Փոխարենը տարել են թանկարժեք անտիկ իրեր` ժամացույց և այլն: