Դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու մեղադրանքով ձերբակալված «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանին օրեր անց ազատ արձակեցին: Վերջինս Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետն էր և գեներալ Մանվելի մերձավորներից:
«Հրապարակ» թերթի փոխանցմամբ` երբ ենթակաները ոստիկանապետ Վովա Գասպարյանին զեկուցել էին, որ Կարտոլը հայհոյել է իրեն, նրան ձերբակալելուց հետո ոստիկանապետը ժամանել է Էջմիածին և ոստիկանության բաժնում անձամբ ծեծի ենթարկել իրեն վիրավորած Միրզախանյանին: