Հնարավոր է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը մինչև այս ամսվա վերջ ավարտվի, և գործն ուղարկվի դատարան։
Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում կարող են և անակնկալներ լինել, և որ նախաքննության ընթացքը անկանխատեսելի է՝ չկոնկրետացնելով, թե ինչ նկատի ունի։
Հովհաննես Թամամյանը կալանավայրում է գտնվում 10 ամիս և իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հրաժարվել է նաև ցուցմունքներ տալուց։ Թամամյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման համար։