Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը հիշեցնում է, որ Հին տոմարով Ամանորը նշվում է հունվարի 14-ին:
«Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները տարիներ շարունակ շփոթում են հին տոմարով Ամանորի օրը: Կրկին տեղեկացնում ենք և խնդրում ենք ամրագրել հիշողության մեջ, որ հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին»,– ասված է Մամլո դիվանի հայտարարության մեջ:
Արարատյան Հայրապետական թեմի փոխանցմամբ` հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:
Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:
Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատում է, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների հետ և մաթեմատիկոսների հաստատեցին նոր տոմարը:
Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 –1582թթ. ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:
16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գիրգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմկի 14 օր: