Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Գյումրի-Ուջան հատվածում ճանապարհաշինությունը լրջորեն ազդելու է ուջանցիների վարելահողերի վրա, որի արդյունքում տուժելու է 25 տնտեսություն, գրում է «Երկիր» օրաթերթը։
Երեկ օրաթերթի թղթակցին ուջանցիները դժգոհել են, թե իրենց պարտադրում են սեփական հողատարածքները վաճառել 1 քմ-ն՝ 260 դրամով։ Ուջանցիները պնդում են, որ երբ իրենց հետ առաջին անգամ հանդիպել են ծրագրի պատասխանատուները, հայտարարել են, որ իրենք հողերը գնելու են շուկայականով՝ քմ-ն 1940-1970 դրամով։
Շատերը համաձայնել են առաջարկին, իսկ հետո պարզվել է, որ դրանք գնվելու են քմ-ն 260 դրամով։
«Հետաքրքիրն այն է, որ հողակտորներն իրար կողքի են ու մարդիկ տարբեր գներ են որոշել, մեկի համար 260 դրամ, մյուսի՝ 500 դրամ, իսկ մեկ ուիշինն էլ 350 դրամ։ Այդ տարածքը մի մեծ հողակտոր է և նույն կատեգորիայի է պատկանում», – նշել են գյուղացիները: