Օրական մեկ նրբերշիկ կամ երկու կտոր խոզապուխտ ուտելը կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, հայտնում է Daily Mail-ը:
Շվեդացի գիտնականները պարզել են, որ անգամ համամետաբար քիչ քանակությամբ մշակված միս օգտագործելու դեպքում այս մահացու հիվանդության զարգացման հավանականությունը էապես աճում է:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ սովորաբար հիվանդության ախտանիշները ի հայտ չեն գալիս նախնական փուլում:
Եվ եթե անգամ ախտանիշեր կան, դրանք շատ համընդհանուր բնույթ են կրում, ինչպես օրինակ մեջքի ցավերը, ախորժակի կորուստը, քաշի նվազեցումը:
Ըստ գիտնականների` օրական 50գրամ մշակված միս ուտելը բարձրացնում է քաղցկեղով հիվանդանալու հնարավորությունը 19 տոկոսով: