Home / Հայաստան / Facebook-ի օգտատերերը կկարողանան միասին երաժշտություն լսել

Facebook-ի օգտատերերը կկարողանան միասին երաժշտություն լսել

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է նոր գործողության հնարավորություն ներդնել, որը թույլ է տալիս օգտատերերին ընկերների հետ միաժամանակ երաժտություն լսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Facebook-ի օգտատերերն այժմ կարող են տեսնել, թե երբ են իրենց ընկերները երաժշտություն լսում, և կկարողանան միանալ նրանց: Երաժշտությունը կմիանա այն վայրկյանից, որն այդ պահին լսում է օգտատերը, և այն նույն ծառայությանը, որից նա օգտվում է:

Միասին երաժշտություն կարող են լսել մի քանի օգտատերեր, միաժամանակ նրանցից մեկը կարող է որպես դիջեյ հանդես գալ` իր ընկերների համար նոր երգեր միացնելով: Օգտատերերը նաև կարող են քննարկել ստեղծագործությունը խմբակային տեքստային չաթում:

Բացի դա, Facebook-ը հնարավորություն կընձեռի ընտրել այն ընկերներին, ում հետ տվյալ օգտատերը ցանկանում է երաժշտություն լսել:

Կայքի ներկայացուցիչների խոսքով` Facebook-ի նոր  հնարավորությունը օգտատերերը կկարողանան կիրառել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: