ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով՝ Շիրակի մարզի բնակիչ Ա. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայության մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Լուկաշ Մինասյանին առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Մարդու թրաֆիքինգ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նախաքննությամբ 2012 թվականի հունվարի 13-ի դրությամբ պարզված տվյալների համաձայն՝ 2012թ. հունվարի 10-ին՝ ժամը 16.15-ի սահմաններում, Ա. Բաղդասարյանն իր բարեկամներ Մ. և Ա. Խաչատրյանների հետ խաբեությամբ առևանգել են ծառայության մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Լուկաշ Մինասյանին: Այնուհետև նրան տեղափոխել են Արթիկի Բաղրամյան 32 հասցեում գտնվող սրճարան, որտեղ Լ.Մինասյանը ծեծի է ենթարկվել՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իր կյանքին և առողջությանը սպառնացող հանցավոր ոտնձգությունը կանխելու նպատակով ոստիկանն իրեն ամրակցված հաշվեցուցակային ատրճանակից վեց կրակոց է արձակել, որոնցից 3-ը՝ օդ, իսկ 3-ը՝ Ա. Բաղդասարյանի ոտքերի ուղղությամբ, ու վիրավորել վերջինիս: Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ՀՔԾ լրատվական ծառայության փոխացմամբ` գործով նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, կատարվում են օպերատիվ և քննչական գործողություններ՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության ապահովման նպատակով: