Home / Հայաստան / ԲՀԿ-ական գործարարին երեկ 4 ժամից ավելի հարցաքննել են

ԲՀԿ-ական գործարարին երեկ 4 ժամից ավելի հարցաքննել են

Բնակարանների կողոպուտով զբաղվող բանդայի քրեկան գործի նյութերի համաձայն` բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար, ԲՀԿ անդամ Սուրեն Հակոբյանը, երեկ կանչվել է հարցաքննության:

«Հրապարակ» թերթի փոխանցմամբ` հարցաքննությունը տևել է 4 ժամից ավելի: Թերթի հետ զրույցում Հակոբյանը նշել է, որ իրեն խոստացել են երկուշաբթի օրը վերադարձնել իր տնից գործի համար առգրավված արժեքավոր իրերը, մասնավորապես, թանկարժեք նկարները:

«Դե գիտեք, իմ երկու ավտոմեքենաներն էլ են ոստիկանությունում, բայց դե ասեցին, որ դրանք տղաներինն են և դեռ պիտի մնան իրանց մոտ», – ասել է Հակոբյանը: