ԱՄՆ Ներքին գործերի նախարար Քեն Սալազարը կարգադրել է փոխել սևամորթների իրավունքների համար պայքար մղող շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի հուշարձանի գրառումը:
2011 թվականին Բարաք Օբամայի կողմից բացված գրանիտե հուշարձանին արված է հետևյալ գրառումը. «Ես արդարության, խաղաղության և առաքինության գլխավոր թմբկահարողն եմ եղել»: Սակայն շուտով` հուշարձանի բացումից հետո, հանրությունը իշխանությունների ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Քինգի ելույթից մեջբերված նախադասությունը խեղաթյուրված է և դուրս է բերված ընդհանուր համատեքստից:
Իրականում Մարտին Լյութեր Քինգի հայտարարությունը այլ կերպ է հնչում: Իր ելույթում Քինգը խոսում է այն մասին, թե որքան կցանկանար մնար մարդկանց հիշողության մեջ իր մահից հետո: Մասնավորապես, նա ասել է. «Այո, եթե ձեզ հարմար է ինձ անվանել գլխավոր թմբկահարող, ասեք, որ ես արդարության գլխավոր թմբակահարողն եմ եղել: Ասեք, որ ես խաղաղության թմբակահարողն եմ եղել: Առաքինության թմբակահարողը: Եվ մնացած ամեն ինչ այլևս իմաստ չի ունենա»:
Ամերիկյան հասարակության որոշ ներկայացուցիչների կարծիքով` հուշարձանի գրառումը խեղաթյուրում է Լյութեր Քինգի խոսքերը և նրան որպես «ինքնահավան ապուշի» մեկն է ներկայացնում:
Այս առնչությամբ Ներքին գործերի նախարարությունը պատվիրել է Ազգային այգիների ծառայությանը մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել King Memorial Foundation հիմնադրամի հետ գրառման փոփոխության վերաբերյալ: