Ըստ ականատեսների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և իր խնամին` ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, Ամանորի նախաշեմին նկատվել են Մոնակոյի ամենաշքեղ կազինոներից մեկի մուտքի մոտ, գրում է «Հայկական ժամանակը»:
Թերթն այդ մասին հարցրել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին, ինչին նա պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանն Ամանորին մեկնել է հանգստի` իր ընտանիքի հետ, և ես ուրիշ որևէ տեղեկության չեմ տիրապետում այդ հարցի կապակցությամբ»: