Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը երկու նոր տեղակա՞լ կունենա

Հովիկ Աբրահամյանը երկու նոր տեղակա՞լ կունենա

Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը մոտ օրերս ևս երկու տեղակալ կունենա, հայտնում է «Երկիր» օրաթերթը:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Հովիկ Աբրահամյանի տեղակալ էր նշանակվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը: Թերթի տեղեկություններով գալիք օրերի ընթացքում կհայտարարվի, որ ՀՀԿ շտաբի պետի տեղակալներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Թե ինչպես է լուծվելու Արմեն Գևորգյանի ներկայիս պաշտոնի հարցը, օրաթերթը չի մանրամասնում: