Ռուսաստանյան հայտնի հումորիստ Մաքսիմ Գալկինը Twitter միկրոբլոգում տեղադրել է իր հարսանեկան արարողության լուսանկարները: 35-ամյա Գալկինն առաջին անգամ ամուսնացավ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին, նրա կինն է դարձել երգչուհի Ալլա Պուգաչյովան: Սա երգչուհու հինգերորդ ամուսնությունն է: Պուգաչյովան հույս ունի, որ այն կլինի վերջինը:
Նկարներից մեկում զույգը հարսանեկան պարն է կատարում: Իսկ «Մեր ընտանիքը» անվանված մյուս նկարում կարելի է տեսնել` ինչպես է զույգը ժպտում օբյեկտիվի առջև` միմյանց կոտոշներ ցույց տալով, իսկ նրանց կողքին կանգնած է Պուգաչյովայի նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը: